00:00:00

Արցախի ԱԻՊԾ տնօրենն ընդունել է ԿԽՄԿ-ի ղեկավարին

14:32, 21 օգոստոս 2019

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն օգոստոսի 21-ին ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին: Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ լրատվական ծառայությունից,  այդ կազմակերպության տնօրենը և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Վլադիկ Խաչատրյանը, կարևորելով ԱԻՊԾ-ի և Արցախում ԿԽՄԿ-ի միջև առկա համագործակցությունը, վստահեցրել է, որ այն շարունակական բնույթ կկրի՝ ներառելով նոր ուղղություններ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաքելության առաջիկա ծրագրերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր