00:00:00

«Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահը ապօրինությունն է արել՝ հափշտակելով մոտ 21 մլն դրամ

12:22, 21 օգոստոս 2019 Իրավական

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի ապօրինությունները: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների՝ նա, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2008-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում համատիրությունում որպես գանձող տեսուչ է հրամանագրել կնոջը: Սակայն նա երբևիցե աշխատանքի չի ներկայացել և չի կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները: Այդ պարտականությունները նրա փոխարեն հանձնարարվել է կատարել համատիրության մյուս աշխատակիցներին: Համատիրության նախկին նախագահը գանձումների բաժնի նախկին պետի հետ, կնոջ հաճախելիության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով և դրանք հաստատելով՝ կազմել են աշխատաժամանակի կեղծ հաշվարկի ամսեկան տեղեկագրեր: Դրանց հիման վրա յուրացման եղանակով հափշտակել է կնոջ անվամբ հաշվարկված աշխատավարձերի և պարգևավճարների առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 21.127.000 դրամ գումարը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր