00:00:00

Քաղաքապետարանը Երևանում 71-հարկանի երկնաքեր կառուցելու շինթույլտվություն չի տվել

23:36, 20 օգոստոս 2019

Երևանում 71 հարկանի երկնաքեր կառուցելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարան ոչ մի պաշտոնական դիմում չի ներկայացվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: «Արդեն երկու օր է մամուլում տեղեկատվություն է տարածվում, որ Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի։ Այս կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարան ոչ մի պաշտոնական դիմում չի ներկայացվել և ոչ մի շինթույլտվությունկամ այլ որևէ փաստաթուղթ Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ կազմակերպիչները ասուլիս էին հրավիրել, որ Երևանում 270 մետր բարձրությամբ 71 հարկանի շենք կկառուցվի, որն անմոռուկի տեսք կունենա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր