00:00:00

Բերման են ենթարկվել երեք տասնյակ անձինք

23:14, 20 օգոստոս 2019 Իրավական

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները հանրապետության ողջ տարածքում: Օգոստոսի 19-ին ուժեղացված ծառայություն իրականացրին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա՝ Արմավիրի, Վաղարշապատի, Բաղրամյանի և Մեծամորի բաժինների ծառայողները: Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ են բերվել կամ բերման ենթարկվել երեք տասնյակ անձինք: Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներ: Բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխատանվության, որոշ փաստերով էլ նախապատրաստվում են նյութեր: Հիշեցնենք, որ ոստիկանությունը հանրապետությունում պարբերաբար անց է կացնում ուժեղացված ծառայություններ, որոնք միտված են հանցագործությունների կանխմանը, նախականխմանը և բացահայտմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր