00:00:00

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին ֆեյսբուքյան գրառման համար Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրել

21:18, 20 օգոստոս 2019

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին ֆեյսբուքյան գրառման համար Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրել:  Նա գրել էր, որ Ամուլսարի հարցում կոռուպցիա կա: «Ես ինքս լուրջ կասկածներ ունեի ողջ ընթացքում, որ պարզ, խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել: Հիմա այլևս այդ կասկածները չկան: Որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի: Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող: Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից: Այլընտրանք չկա: Այս երկիրը մենք չենք վաճառելու խոսքեր ու խոստումներ միայն շաղ տվող շաղակրատ իշխանությանը: Անհրաժեշտ է բոլոր կառուցողական քաղաքական և անհատ ուժերի միավորում` հանուն Ամուլսարում Հայաստանի փրկության: Անհրաժեշտ է մեծացնել ճնշումն այս կոռումպացված, նախկին ռեժիմի շարունակություն դարձած իշխանության վրա` Հայաստանը փրկելու համար: Ողջ հասարակությունը պետք է ոտքի կանգնի´»-գրել է նա: Տեղեկությունը հաստատեց նաեւ քաղաքագետը: Նա ասաց, որ քրեական գործ չկա, բայց նյութեր են նախապատրաստվում: Նա ասաց, որ քիչ առաջ է ԱԱԾ-ից դուրս եկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր