00:00:00

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

20:59, 20 օգոստոս 2019

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական եւ վստահելի: Պեսկովը նշել է, որ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հակամարտություններին՝ Բալկաններ, Ղարաբաղ, բավականին լուրջ խոսել են կլիմայի հարցի, Արկտիկայի իրադրության շուրջ: «Այդ ամենը կարելի է բնութագրել որպես բովանդակային առումով հագեցած, բավականին կառուցողական եւ վստահելի երկխոսություն»,- «Ռոսիյսկայա գազետա»-ն մեջբերում է Պեսկովի խոսքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր