00:00:00

Խորհրդարանական մեծամասնությունը կանգնած է փլուզման եզրին․ Արթուր Ղազինյան

20:16, 20 օգոստոս 2019

Ընտրություններին 70% ձայն ստացած իշխանությունը չի կարողանում իրագործել Ամուլսարի հանքի շահագործման դեռևս 8 ամիս առաջ ընդունած իր քաղաքական որոշումը։ Խորհրդարանական մեծամասնությունը կանգնած է փլուզման եզրին, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարության հրաժարականի։ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ Նրա գրառումը՝ ստորեւ․ «Անցումային արդարադատություն, վեթթինգ, կուսակցությունների մասին օրենք, ընտրական օրենսգիրք, Արցախը բանակցային կողմ դարձնելը, Ստամբույլյան կոնվենցիայի վավերացում . . . Հայտարարված և տապալված օրակարգերի շարքը կարելի է շարունակել։ Ընտրություններին 70% ձայն ստացած իշխանությունը չի կարողանում իրագործել Ամուլսարի հանքի շահագործման դեռևս 8 ամիս առաջ ընդունած իր քաղաքական որոշումը։ Խորհրդարանական մեծամասնությունը կանգնած է փլուզման եզրին, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարության հրաժարականի։ Սա վկայում է այն մասին, որ 2018թ. ընտրությունները բացառապես հիմնված էին զգացմունքների և հույզերի վրա և զուրկ էին քաղաքական բաղադրիչից։ Իշխանական խորհրդարանական մեծամասնությունը կազմված է ապաքաղաքական խայտաբղետ տարրերից, որոնց միավորում է միայն Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը՝ առանց օրակարգի, խնդիրների լուծման և անելիքների մասին տարրական պատկերացումների։ Գաղափարախոսությունը անհարկի շքեղություն է այս բազմաշերտ և բազմագույն միավորման համար։ Փաստորեն ձախողված է ոչ թե պետությունը, այլ իշխանությունը, ընդ որում իր ձևավորման առաջին իսկ օրից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր