00:00:00

Ես Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ համոզված եմ, որ չի թողելու էդի անցնի. Սարոյան

18:10, 20 օգոստոս 2019 Իրավական

Գեներալ Սեյրան Սարոյանը Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական է համարում: «Թող գողտու ապրեն իրանց համար, ո՞վ ա խանգարում, որ ասենք հանգիստ ապրել են, ո՞վ ա խանգարել: Անպայման պիտի տունն ու ընտանիքն էլ հարամեն: Ես չեմ պատկերացնում: Ես Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ համոզված եմ, որ չի թողելու էդի անցնի», - ասաց Սարոյանը: Դիտարկմանը, թե նախորդ իշխանությունն է ստորագրել այդ կոնվենցիան, Սեյրան Սարոյանն ասաց. «Տո ղալաթ ենք արել, ստորագրել ենք, ստորագրել ենք, գիտես թե»: Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործմանը, թե Սեյրան Սարոյանն ինչ տեսակետ ունի, նախկին պատգամավորը պատասխանեց. «Իշխանություն կա, մեր ընտրած իշխանությունն ա, ժողովրդի ընտրած իշխանությունն ա, լեգիտիմ իշխանություն ա, թող որոշի, հիմա ես ու դու շատ ավելի՞ գիտենք, քան կառավարությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր