00:00:00

Վառոտներից մի հատ միլիցա չի մտել, մթոմ ես կարամ քայլեմ, մի հատ էլ պետք է փախնեմ. Սեյրան Սարոյան

13:46, 20 օգոստոս 2019

Սուտ տեղեկություն է տարածվում, որ իմ տանը ռազբորկա է եղել, ոստիկաններ են եկել, ես էլ փախել եմ: Այս մասին այսօր իր տան բակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց գեներալ-մայոր, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նա նկատեց, որ ոստիկաններն առհասարակ իր տուն չեն եկել: Դիտարկմանը, թե մամուլի հրապարակումներն այն մասին, որ իր տան մոտ օրերս մեքենաների կուտակում և քաղաքացիական հագուսով իրավապահներ են նկատվել, ևս չե՞ն համապատասխանում իրականությանը, Սարոյանն ասաց. «Հիմա, որ ինձ չեք հավատում, ի՞նչ ասեմ: Վառոտներից մի հատ միլիցա չի մտել, սուտ ա: «Թռավ», «ճողոպրեց», «փախավ», լավ ամոթ է, գոնե զանգեք ճշտեք: Գրում եք, սենսացիա եք անում, բայց ճիշտը պիտի գրվի»: Սարոյանը նշեց, որ մեկ տարի է՝ ոչ մի բանի չի խառնվել. «Մթոմ ես կարամ քայլեմ, մի հատ էլ պետք է փախնեմ»,- արձագանքեց Սեյրան Սարոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր