00:00:00

Մանվել Գրիգորյանի մասին Սարոյանը զրուցել է վարչապետի հետ (տեսանյութ)

13:41, 20 օգոստոս 2019

Այո, խոսել եմ: Խոսել եմ, որպեսզի էդ մարդը հանկարծ բերդում չմեռնի, լինենք խայտառակ: Ես էդ եմ ասում: Ասենք,որ Մանվելը գնաց իրենց տուն, բերդում չեղավ, ո՞ւր պիտի փախչի Մանվելը: Փաշինյանն ասաց՝ գեներա՛լ ջան, կա քննություն, մարդիկ, բժշկություն, եթե տեսնենք, որ իրոք վատ է, հիվանդ է, լավ չի, փորձենք այդ հարցին ուրիշ ձևով լուծում տալ: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ ի պատասխան հարցին, թե խոսել է վարչապետի հետ Մանվել Գրիգորյանի մասին: «Ի՞նչ ա մեր ուզածը, ո՞ւր ենք էթում սենց: Երբ Նիկոլ Փաշինյանը դարձել էր վարչապետ, իմ ինտերվյուները կհիշեք՝ ասեցի համբերեք, էն ազգն եք՝ մի 2-3 ամիս հետո Նիկոլին էլ կսկսեք քլնգել: Տեսա՞ք, որ ես ճիշտ էի: Մեր ազգը խի՞ չի կարում իրար սիրի: Սենց մթնոլորտ ա, որ սաղ ազգը իրար թշնամի են», - ասաց Սարոյանը: https://www.facebook.com/irakanum.am/videos/375662933368570/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր