00:00:00

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին. Արտակ Բեգլարյան

03:47, 20 օգոստոս 2019 Իրավական

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին:Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Հուսամ՝ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում: Տեղեկացնեմ, որ այս թեմայով ես պարբերական կապի մեջ եմ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով իմ մտահոգությունները և պատրաստակամությունն աջակցելու իրավիճակի բարենպաստ հանգուցալուծմանը»,-գրել է նա: Հիշեցնենք,որ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանն օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում լքել էր մարտական դիրքը։ Ադրբեջանը հայտարարել էր, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով հրապարակել էր նրա լուսանկարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր