00:00:00

«Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

23:23, 19 օգոստոս 2019

Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։04-ի սահմաններում, «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ «Օդանավում եղել են 173 ուղևոր։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքանթիռով»,-տեղեկացնում են կոմիտեից։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր