00:00:00

Ջերմ, հոգատար ու սրտացավ. «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի ձեռագիրը

20:01, 15 օգոստոս 2019

Ջերմ, հոգատար ու սրտացավ։ Հենց այսպես են դիմավորում հիվանդներին Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» -ում։  Կենտրոնում վերջերս կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, փոխվել է տնօրեն։ Նոր ղեկավարը՝ նոր ձեռագրով ու հին աշխատակիցներով յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերում են առանձնահատուկ վերաբերմունք։  Գլխավոր պահանջն այստեղ մեկն է՝ լսել բժիշկների խորհուրդները, որպեսզի լիարժեք առողջ դուրս գրվեն։ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» -ում հիվանդանոցային բուժումն անվճար է։ Տնօրենը վստահեցնում է կոռուպցիոն դրսեւորումները հավասարեցված են զրոյի։ «Մաղարիչ» բժիշկներին հիվանդաների հարազատների կողմից չեն ընդունում, իրենց գոհացնում է հիվանդաների արագ ապաքինումն ու ինչպես բժիշկներն են ասում հիվանդների հարազատների ուրախ ժպիտներով հայտված շնորհակալությունները։ Կենտրոնը հագեցված է ժամանակակից լաբորատոր-գործիքային ախտորոշիչ սարքավորումներով, հիմնանորոգված շենքային պայմաններով և հարմարավետ հիվանդասենյակներով: Հիվանդանոցում յուրաքանչյուրը գիտի իր հստակ անելիքը։ Տնօրենից մինչեւ անվտանգության աշխատակիցներ, ծանր ու  վտանգավոր հիվանդությունների հետ գործ ունեն, մարդկային կյանքեր են փրկելու,  աշխատանքում դրսեւորում են բացարձակ պրոֆեսիոնալիզմ։ Բուժհաստատությունում հոգում են նաեւ հիվանդների սնունդի հարցը՝ ամեն օր թարմ ու փոփոխվող ճաշատեսակներով։ Աշխատակիցները հումորով նաեւ նշում էին՝ գրեք այս մասին, թող բոլորն իմանան։ «Տեղեկանան, բայց առիթներ չունենան հիվանդանոց գնալու»,- եղավ մեր պայմանավորվածությունը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր