00:00:00

Դատարանը կալանավորեց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանին. նրան տեղափոխում են բանտ

23:11, 15 օգոստոս 2019 Իրավական

Դատարանը բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիրի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով»,- գրել է Հարությունյանը։ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ 178-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)  2-րդ մասի հատկանիշներով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր