00:00:00

Բազմաթիվ քաղաքներում, էլ չեմ ասում գյուղերում, նման վայրեր չկան, եւ դա լուրջ պրոբլեմ է. վարչապետ

19:03, 15 օգոստոս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութը և կից գրել. Ընտանիքով եղել ենք Սեւանի «Բոհեմ» սրճարանում եւ այն ինձ հետաքրքիր էր ոչ թե որպես սրճարան, այլ որպես միջավայր, գաղափարների գեներացման, քաղաքացիական մենակությունն ու հուսալքությունը հաղթահարելու տեղ: Այսօր Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, էլ չեմ ասում գյուղերում, նման վայրեր չկան եւ դա լուրջ պրոբլեմ է, որովհետեւ ստեղծագործական, ինտելեկտուալ միջավայրի փնտրտուքը մարդկանց մարզային բնակավայրերից անխուսափելիորեն բերում է Երեւան: Կամ էլ՝ մղում մեկուսացման: Իսկ Սեւանում «Բոհեմի» առկայությունը մարդկանց օգնում է մնալ իրենց ծննդավայրում եւ լինել հանրապետության ինտելեկտուալ կյանքի կենտրոնում՝ դառնալով այդպիսի կենտրոն:
Անցնելիս անպայման մտեք սուրճ կամ թեյ խմելու:) https://www.youtube.com/watch?v=kUg1LxAgcbQ&fbclid=IwAR1IV4O3CrFKvQM4bgc66Io2aFHZ8Q1tgkLo9KaCqxuJtyDl2wAQhQBwWE0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր