00:00:00

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

16:20, 15 օգոստոս 2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 15-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Նախարարը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և հույս հայտնել, որ իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հայ-չեխական սերտ համագործակցության համատեքստում կարևորել 2019 թվականի մայիսին Չեխիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Նախարարը դեսպանի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում, ինչին ի պատասխան դեսպան Կոպեցկին Չեխիայի արդարադատության նախարարության կողմից նշված գործընթացներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր