00:00:00

Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի գործել է թափանցիկ

14:37, 15 օգոստոս 2019

Շուրջ մեկ տարի է Ամուլսարի հանքի մուտքերը փակ են հանքի աշխատակիցների համար: Բնապահպանները խմբեր են կազմել և հերթապահում են հանքի մուտքերի մոտ, ապօրինի կերպով խոչընդոտելով հանքի գործունեությունը: Այս գործընթացը կոնկրետ իրավական գնահատական չի ստացել և հիմնական պատճառը թերևս այն էր, որ Քննչական կոմիտում հարուցվել էր քրեական գործ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ: Հասարակությունը ինչպես նաև իշխանությունը սպասում էին քրեական գործի հանգուցալուծմանը և այն ապացույցների ձեռք բերմանը, որին կհասներ Քննչական կոմիտեն: Եվ ահա երեկ Կոմիտեն հրապարակել է քրեական գործով փորձաքննության եզրակացությունը, որը հիմք է քրեական հետապնդում չիրականացնելու այն անձանց նկատմամաբ, որոնք ժամանակին թույլատրեն են շահագործել Ամուլսարի հանքը: Երեկվանից թեժ քննարկումներ են եզրակացության շուրջ և բարեբախտաբար հասարակության գերակշռող մասը հասկացել է, որ նախաքննական մարմինը կատարել է անհարժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները, գործի բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը պահպանելու համար: Քննչական կոմիտեն ապահովել է նաև քրեկան գործի թափանցիկությունը: Ասել է թե Կոմիտեն արել է հնարավորը, գործի մանրամանսերին հասարակությանը իրազեկելու համար : Վստահ ենք չեք հիշի, թե վերջին տասնամյակում երբ է քրգործով եզրակացություն հրապարակվել, նման դեպք երբեք չի եղել և սա առաջին դեպքն է: Կոմիտեի այս գործելաոճը ապացուցումն է, որ գործել են օյեկտիվության դաշտում, կատարել են անհարժեշտ գործողությունները հասարակության հուզող հարցրերի պատասխանները տալու համար: Հնչող այն գնահատակնները, թե քրեական գործով միջազգային փորձագետներին ներգրավվել պետական բյուջեի վրա լրացուցիչ ծախս էր, ապա նշենք, որ նախաքննական մարմինը հաշվի է առել այն հանգամանքը, որ Լիդիան Արմենիա ընկերությունը նախկինում հանքի շահանգործման նպատակով փորձաքննություններ է կատարել, դրանք վստահելով ոլորտի առաջատար միջազգային կազմակերպություններին և քանի որ Կոմիտեի նպատակը եղել է ոչ մի դեպքում կասկած չհարուցել քրեական գործի օբյեկտիվության վրա, գնացել են միազգային փորձաքննություն նշանակելու ճանապարհով: Այսքանից հետո փորձել առաջ տանել այն թեզը, թե նախաքննական մարմինը կուլիսային պայմանավորվածություններ է ունեցել, պարզապես զավեշտի ժանրից է: irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր