00:00:00

Վարչապետը զբաղվածության պատճառով այսօր չի ընդունի ընդդեմ Ամուլսարի շահագործման բողոքի ակցիա իրականացնողներին

14:20, 15 օգոստոս 2019

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի  ակցիա իրականացնողներին  տեղեկացրել են, որ այսօր վարչապետի գրաֆիկն ծանրաբեռնված է և բնապահպաններին չի կարող ընդունել: Հիշեցնենք՝  ավելի վաղ վարչապետի օգնական Վաիրի Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակիցներին խոստացել էի  վարչապետին ներկայացնել ստեղված իրավիճակը և կազմակերպել վարչապետի ու բողոքի ակցա իրականացնողների հանդիպումը։ Այնուամենայնիվ, թեև վարչապետն այսօր զբաաղված է,   գործադիրից գոստացել են, որ  առաջիկայում կկազմակերպեն այդ հանդիպումը։ «Մենք հիմա սպասում ենք մոտակա օրերի այդ հանդիպմանը, քանի որ հարցն, իրոք, հրատապ է: Էսօր վարչապետին թույլ կտանք, որ իր կարևոր գործերը վերջացնի, բայց սպասում ենք՝ մոտակա էս մի քանի օրը մեր հանդիպումը կազմակերպվի»,- հայտարարել են բնապահպանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր