00:00:00

ԱԺ-ում Վարդավառի միջոցառման մրցույթը հաղթել է ընկերուհիս. Լուսինե Բադալյան

13:49, 15 օգոստոս 2019

Վարդավառի տոնի առիթով ՀՀ Ազգային ժողովը միջոցառման կազմակերպումը պատվիրվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ներին: Միջոցառման համար հատկացվել է մոտ 5 մլն դրամ՝ 4 մլն 941 հզր ՀՀ դրամ: Այս մասին երեկ Tert.am-ի՝ Վարդավառի տոնակատարության ծախսերի վերաբերյալ գրավոր հարցմանն ի պատասխան նշել էին ԱԺ-ից:
Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում ներկայացված տվյալների՝ «ՄԵՐԻ ՍՈԼՈՅԱՆ ԱԼԲԵՐՏԻ Ա/Ձ»-ն գրանցվել է Վարդավառի տոնակատարությունից (28-08-2019) ընդամենը 5 օր առաջ՝ 2019 թ. հուլիսի 23-ին: Ըստ Analitik.am կայքի՝ Մերի Սոլոյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ընկերուհին է:
Լուսինե Բադալյանը Tert.am-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը, ասաց՝ այդպես է, սակայն ինքը մրցույթի արդյունքներից տեղյակ չի եղել: «Ես ուզում եմ հասկանալ՝ իմ մեղքը ո՞րն է, որ մրցույթը հաղթել է մարդը, բայց պարզվել է՝ իմ ընկերուհին է: Ես տեղյակ չեմ ընդհանրապես մրցույթից: Ընկերուհի ասելով՝ այնպես չէ, որ ես տեղյակ եմ՝ ինքն ինչ մրցույթների է մասնակցում կամ ինչ է հաղթում: ԱԺ-ում էլ կազմակերպչական աշխատանքներից բացարձակ ոչ մի բանից տեղյակ չեմ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր