00:00:00

Արայիկ Հարությունյանը զայրացավ, երբ իրեն հարց ուղղեցին խաչապուրի ուտող դասախոսի մասին

13:25, 15 օգոստոս 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր զայրացավ, երբ Կառավարությունում  լրագրողներին իրեն հարցրին խաչապուրի ուտող դասախոսի մասին։ «Նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում: Բուհի շուրջ, բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող բուհում քննարկեն», - ասաց նախարարը: Դիտարկմանը, թե եթե մանր հարցեր են, ապա ինչո՞ւ է բուհի ռեկտորն այն հանրայնացրել, նախարարն ասաց. «Ռեկտորին արդեն այդ հարցն ուղղվել է»: Նախարարը նաև հավաստիացրեց, որ ՀՊՏՀ-ում դասախոսների բողոքների հետ կապված հարցերը օրենքի շրջանակում են շարունակվում մնալ և չեն ազդի սեպտեմբերց մեկնարկող դասապրոցեսի վրա: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ուսանողներից մեկն իրեն ուղարկել է լուսանկար, որտեղ համալսարանի դասախոսներից Գագիկ Շահնազարյանը քննության ժամանակ խաչապուրի է կերել։ Ուսանողը դա որակել է որպես էթիկայի կանոնների ոտնահարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր