00:00:00

Գորիսի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված 15-ամյա տղան գիտակցության է եկել

13:58, 15 օգոստոս 2019

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բժշկական կենտրոնից օգոստոսի 13-ին անգիտակից վիճակում ուղղաթիռով Երևան է տեղափոխվել 15-ամյա տղա, ով գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնի հանրային  կապերի գծով  տնօրենի օգնական Գևորգ  Դերձյանը: «Տղայի մոտ նկատվել են բարձր ջերմություն, գիտակցության կորուստ և ցնցումներ: Տեղափոխելիս միացված է եղել արհեստական շնչառության սարքին: Այսօր արդեն տղայի մոտ նկատվել է դրական տեղաշարժ, նա գիտակցության է եկել, շնչում է ինքնուրույն, վիճակն էլ գնահատվում է կայուն: Գտնվում է բժիշկների հսկողության ներքո և շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն»,- գրել է Դերձյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր