00:00:00

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հերքում է

13:11, 15 օգոստոս 2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, արձագանքելով «Հրապարակ» օրաթերթի 2019թ. օգոստոսի 15-ի N142 (2665) համարում տեղ գտած «Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները» հրապարակմանը, հայտնում է, որ նախարարության աշխատակցի տարեդարձի կապակցությամբ կրկեսային միջոցառումներ կազմակերպելու և ծաղրածու հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Աշխատանքային օրվա ընդմիջման ժամին նախարարության աշխատակիցը, այո, ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ ստացել է գործընկերներից, ինչը բնավ պարսավելի երևույթ չէ և տեղեկատվական առիթ չի հանդիսանում։ Հ.Գ. Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մոտ երեք ամիս է, ինչ վերակազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր