00:00:00

Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ակցիայի մասնակիցները մտադիր են կառավարության շենք մտնել

12:40, 15 օգոստոս 2019

Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ակցիայի մասնակիցներից  5-ը մտադիր են կառավարության շենք մտնել եւ անձամբ կառավարության անդամներին փոխանցել տվյալները: Մասնակիցների անունները հնչեցվեցին, նաեւ ոստիկաններին խնդրեցին չխոչընդոտել: Նախաձեռնությունը ծափահարությունների արժանացավ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ամուլսարի ոսկու հանքի մշակման դեմ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված տվյալները դիտավորյալ թաքցնելու գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախօրեին մամուլի ասուլիսում հայտնել էր փորձաքննության արդյունքների մասին: Նրա խոսքով՝  Ամուլսարի հանքավայրի մշակման հնարավոր ազդեցության փորձաքննության արդյունքները վկայում են, որ ծրագրի տարածքի եւ Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Քննության ընթացքում տվյալներ չեն ստացվել հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վնասի մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու մասին: Ակցիայի մասնակիցները փաստաթղթերից հատվածներ են հրապարակում, որոնք հակառակի մասին են վկայում՝ շրջակա միջավայրի վրա հանքավայրի մշակման մեծ վտանգավորության, ստոգետնյա ջրերի համակարգի բաղադրիչների թերագնահատման, ստորգետնյա ջրերի հաշվեկշռի մասին տվյաների գերագնահատման: Ինչպես եւ սպասվում էր, ոստիկանները չեն շտապում մասնակիցներին շենք թողնել: Ի պատասխան ացիայի մասնակիցները բարձրախոսով դիմեցին կառավարությանը, որպեսզի 5 մասնակիցներին թույլ տան մտնել շենք: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «բացեք մուտքը»: Ոստիկանները պահանջում են թույլտվություն ներկայացնել, մասնակիցները հիշեցնում են, որ ՀՀ քաղաքացիներ են: «Երբ  Նիկոլ Փաշինյանը մտնում էր Հանրային ռադիոյի շենք, դա գնահատվում էր ժողովրդի շահերի շրջանակում: Այժմ մենք գործում ենք ժողովրդի շահերից ելնելով», -հիշեցրեցին ակցիայի մասնակիցները: Աստիճանաբար ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ վեճ է հասունանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր