00:00:00

Վարչապետը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ

11:31, 15 օգոստոս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ նշում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք կարողացել ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորել ջերմ գործընկերային կապեր: Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Հնդկաստանի հետ բազմաշերտ համագործակցությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդենք դարավոր բարեկամության կնիքը կրող հայ-հնդկական փոխգործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` բարօրություն և խաղաղություն»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր