00:00:00

ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավորապես սահմանափակել կցորդով եւ կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

11:07, 15 օգոստոս 2019

Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով եւ կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը եւ ապրանքների ծավալների աճը, Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տեղեկացնում է, որ հետագայում սահմանահատումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով նախատեսում է վերանորոգել Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարհահատվածը: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն  օգոստոսի 19-ից եւ կավարտվեն աշնանը: Այդ ընթացքում նախատեսվում է վերանորոգել ճանապարհի 85-98-րդ կիլոմետր հատվածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր