00:00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աղբամանում հյութի տուփ մեջ մարիխուանա է հայտնաբերվել. ՀՀ ԱՆ

19:08, 14 օգոստոս 2019 Իրավական

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները քաղաքացիների սպասասրահի աղբարկղից հայտնաբերել են հյութի տուփ մեջը մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 15 գ դեղնականաչավուն չոր բուսական զանգվածով 3 փաթեթ: Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նույն օրը հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր թաքստոցներից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք եւ գործարանային արտադրության 50 հատ խաղաթուղթ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր