00:00:00

Մելիք Մանուկյանի դեմ մահափորձը պատվերով է եղել. գործարարը ցուցմունք է տվել

17:49, 14 օգոստոս 2019 Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը ցուցմունք է տվել իր դեմ ներկայացված մահափորձի գործով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը։ Փաստաբանը հայտնեց, որ Մելիք Մանուկյանը հարցաքննության ընթացքում պնդել է, որ չի ճանաչում և երբևէ առնչություն չի ունեցել գործով կալանավորված անձանց հետ։ Փաստաբանի կարծիքով՝ հանցագործությունը պատվիրված է եղել, սակայն տեղյակ չէ, թե նախաքննական մարմինն ինչ քայլեր է ձեռնարկում պատվիրատուներին բացահայտելու ուղղությամբ ։ Անդրադառնալով Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրի եռաչափ մոդելավորմանը, պաշտպանը  նշեց, որ տեսանյութում սխալ է ներկայացված պայթյունի պահը։ «Պայթյունն առաջացել է, երբ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի աջ անիվը հպվել է ճանապարհին։ Ոչ թե մեքենան անցել է, նոր է պայթյունը եղել, այլ, երբ մեքենան հավասարվել է պայթյունի վայրին։ Պայթյունի պահին նրան ուղեկցող  «Նիսսան Պատրուլ»  մակնիշի մեքենան ոչ թե «Ռենջ Ռովեր»–ի հետևից է ընթացել, այլ նկատելով պայթյունը՝ թեքվել է ձախ, մինչդեռ եռաչափ պատկերում տպավորություն է, թե պայթյունն ուղղված է եղել «Նիսսան Պատրուլ»–ին»,–ասաց պաշտպանը։ Փաստաբանը հայտնեց, որ պայթյունի դեպքը  ֆիքսել է ապակե տարաների արտադրությամբ զբաղվող «Սարանիստ» ՍՊԸ-ի տեսախցիկը, որի տեսագրությունը նա ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին։ Պաշտպանը միևնույն ժամանակ միջնորդել է նախաքննական մարմնին՝ վերացնել դեպքի վայրի եռաչափ մոդելավորման անճշտությունները։ Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը և ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ։ Եւս երկու անձ էլ կալանավորված է պայթյունի դեպքի վայրից Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրելու համար։ Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր