00:00:00

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ. Հայկ Ալումյան

16:49, 14 օգոստոս 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 7-րդ գանգատն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ «2019 թվականի հունիսի 27-ին մենք ներկայացրել ենք միջնորդություն պարոն Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու եւ նրան գրավով կալանքից ազատ արձակելու մասին։ օրենքում նշված է, որ նման միջնորդությունները քննվում են ստանալուց անմիջապես հետո։ Այսօր օգոստոսի 14-ն է, սակայն խախտելով ներպետական օրենքի հստակ պահանջը, վարույթն իրականացնող մարմինը, որը տվյալ դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն է, մեր միջնորդությունը դեռեւս չի քննել։ Այս առնչությամբ մենք դիմել ենք ՄԻԵԴ, թվով 7-րդ գանգատն ենք ներկայացրել, այս գանգատի առարկան է արդարադատութուն իրականացնելուց հրաժարվելը»,–նշեց նա։ Բացի այդ, Ալումյանի խոսքով, Քոչարյանի պաշտպանական խումբը որոշել է պարբերաբար տեղեկացնել ՄԻԵԴ-ին, որ գրավի մասին միջնորդությունը չի քննվում։ «Առաջին ատյանի դատարանը գրավի միջնորդությունը չքննելը պատճառաբանում է որ դատավոր Դավիթ Գրիգորյանը այլեւս չի կարող քննել այս միջնորդությունը, որովհետեւ նրա գործունեությունը կասեցված է, իսկ ուրիշ դատավորի գործը դեռ մակագրված չէ։ Սա օրենքից եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետից չբխող պատճառաբանություն է եւ հույս ունենք շատ շուտով ՄԻԵԴ-ից լսել նրանց տեսակետը այս իրավիճակի վերաբերյալ»,–հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր