00:00:00

Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է. Արծրուն Հովհաննիսյան

11:31, 14 օգոստոս 2019

Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է եւ բոլոր այն ընկերությունները, որոնք նոր պայմանագրեր են կնքել Զինառի հետ, պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է: Սակայն եթե ունեք առարկայական խախտման դեպքեր, խնդրում ենք տեղեկացրեք ՀՀ ՊՆ, որ մեր վերհասկողական մարմինները զբաղվեն խախտումներով»,–նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր