00:00:00

Իրաքից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ալիքը․ Գագիկ Սուրենյան

11:20, 14 օգոստոս 2019

Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ «Այսօրվանից սկսած մինչեւ օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում եւ Երեւանում, ինչպես նաեւ Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին հովտային եւ նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր