00:00:00

Grand Chess Tour. Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ

14:34, 14 օգոստոս 2019 Սպորտ

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը երկրորդ անգամ նույնպես հաղթանակի հասավ արբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ Սենթ Լուիսի մրցաշարում: Կայծակնային շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինի հետ, իսկ երկրորդ խաղում սևերով 82-րդ քայլում հաղթեց Շաքրիյար Մամեդյարովին: Սա Լևոնի երկորդ հաղթանակն էր ադրբեջանցու նկատմամբ այս մրցաշարում: Տեղեկացնենք, որ բլիցում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոչ ոքիի համար՝ կես միավոր և գումարվում է արագ շախմատի մրցաշարում վաստակած միավորներին։ Արոնյանն այժմ 14,5 միավորով միանձնյա առաջատարն է։ Երկրորդ տեղում ընթացող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 1,5 միավորով հետ է մնում մեր շախմատիստից:
Բլիցի առաջին երկու պարտիաներում Վաշյե-Լագրավը պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին և հունգարացի Ռիչարդ Ռապորտին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր