00:00:00

«Շշի Մելոն» իր դեմ իրականացված մահափորձի գործով ճանաչվել է տուժող

00:59, 14 օգոստոս 2019 Իրավական

Երևան-Սևան ավտոճանապարհին օգոստոսի 2–ին տեղի ունեցած պայթյունի գործով ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանը տուժող է ճանաչվել։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, որը սահմանում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը և ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին հատկանիշներով, որը սահմանում է ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռքբերելը, պահելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր