00:00:00

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

23:28, 13 օգոստոս 2019 Իրավական

Օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը կարևորեց հայ-չինական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը խոսեց ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների մասին: Կողմերը քննարկեցին նոր ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թիան Էրլունը նշեց, որ ավելացել է Հայաստան մեկնող չինացի զբոսաշրջիկների թիվը: Նրանց անվտանգ հանգիստն ապահովում են հայ ոստիկանները, որոնց ծառայությունը չափազանց կարևոր և գնահատելի է: Հանդիպմանը Թիան Էրլունը ներկայացրեց դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին: Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց նրան՝ պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ ու մաղթեց բարի և արդյունավետ ծառայություն: ՀՀ ոստիկանության պետը ջերմ բարեմաղթանքներ ու շնորհակալական խոսքեր փոխանցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախորդ ռազմական կցորդին, որն ավարտել է ծառայությունը Հայաստանում: Նա Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, որը հանձնվեց դեսպանին: Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր