00:00:00

Արցախն ուժեղ է, մեր կամքը՝ անսասան ու անկոտրում, եւ մեզ ոչինչ չի շեղի մեր ընտրած ճանապարհից. Բ. Սահակյան

23:05, 05 օգոստոս 2019

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հավաքին եւ հանդես եկել ելույթով: Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ նախագահ Սահակյանը նշել է, որ միասնականությունը մեր ժողովրդի ամենակարեւոր արժեքներից մեկն է՝ մայր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարելով մեր բոլոր հաղթանակների եւ հաջողությունների հիմքն ու գրավականը: «Արցախն ուժեղ է, մեր կամքը՝ անսասան ու անկոտրում, եւ մեզ ոչինչ չի շեղի մեր ընտրած ճանապարհից, մեր գերնպատակից, որը հզոր ու միացյալ հայրենիքի կերտումն է ու զորացումը: Եվ սա համազգային խնդիր է: Մենք ամեն օր ու ամեն ժամ զգում ենք, որ մեր թիկունքում կանգնած են մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Այդպես եղել է, այդպես կա եւ այդպես կլինի ընդմիշտ»,- ընդգծել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր