00:00:00

Հեղափոխությունը ցնցումներ չի առաջացրել ՀՀ սոցիալ-տնտեսական որևէ ոլորտում. Փաշինյան

22:58, 05 օգոստոս 2019

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին: Նա նշեց, որ հեղափոխության գործընթացը տարածվեց ողջ աշխարհով, և տարբեր քաղաքներում ապրող հայերը ինտեգրվեցին հեղափոխական գործընթացին, ապրեցին Հայաստանով և ապրեցին Հայաստանում: «Մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ: Սա նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի բաժանելուց: Մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի համայն հայությանը միացնող, ոչ թե նրանից առանձնացնող գործող»: «Պետք է գնահատել հեղափոխության էությունը՝ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն: Արձանագրում ենք, որ հեղափոխությունն իրականացվել է առանց որևէ բռնության: Հեղափոխությունը ցնցումներ չի առաջացրել ՀՀ սոցիալ-տնտեսական որևէ ոլորտում: Ժողովրդական բառը ներկայացնում է հեղափոխության իրականացրած սուբյեկտին: Ո՞ւմ նկատի ունենք ՀՀ ժողովուրդ ասելով՝ այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ Սահմանադրությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր