Ստեփանակերտում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համոզված է, որ հավաքից հետո մարդիկ բազմապատկելու և բաժանելու են, թե որքանով է իրատեսական իր կողմից թվարկված մինչև 2050-ի առաջադրված խնդիրների լուծումը.
Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու:
Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը:
Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր և 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն:
Ունենալ 10 միլիարդ դոլար արժեք գերազանցող առնվազն 5 հայկական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ։
Պետք է յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում։
Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը։
Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել։
Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել։
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի։
ՀՀ ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։