00:00:00

Անելու ենք առավելագույնը. Վարդան Մինասյանը՝ «Արարատ-Արմենիա»- «Սաբուրթալո» հանդիպման մասին

23:35, 05 օգոստոս 2019 Սպորտ

Armsport-ը գրում է. Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ: Վաղը՝ օգոստոսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երևանյան թիմն առաջին խաղը կանցկացնի մրցակցի հետ: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի չի ցանկանում շատ խոսել իր թիմի ուժեղ կողմերի մասին ու բացել փակագծերը. «Լավ ենք ուսումնասիրել մրցակցին: Տեխնիկապես պատրաստված թիմ է: Սիրում են գնդակով խաղալ: Բարձր մակարդակի վրա է փոխհամագործակցությունը, դա էլ երևի գալիս է նրանից, որ վաղուց են խաղում միմյանց հետ: Փակագծերը շատ չեմ ցանկանում բացել, ամեն ինչ կտեսնեք վաղը: Կարող եմ ասել, որ անելու ենք առավելագույնը: Իր թիմի մասին խոսելիս Մինասյանն ասաց. «Խաղից խաղ բարելավում ենք մեր ֆիզիկական վիճակը: Ավելի լավ վիճակում ենք, քան նախորդ խաղերում: Չեմ ցանկանա ասել, որ գտնվում ենք պիկի վրա, բայց շատ ավելի լավ ենք զգում մեզ: Դա էլ իր հետ բերում է այն, որ հարձակման գծում ավելի լավ ենք սկսում խաղալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր