00:00:00

«Բրենդը խլելու» փորձ «նոր Հայաստանում»․ ահազանգում է գործարարը

18:37, 05 օգոստոս 2019

Գործարար Դավիթ Ներսիսյանն ահազանգում է «նոր Հայաստանում» անհավասար բիզնես մրցակցության շարունակական հովանավորչության եւ ապրանքանիշը «խլելու» փորձի մասին։ Irakanum.am-ի հետ զրույցում գործարարը պատմել է, որ 2015 թվականին իր ապրանքանիշը՝ «Ակվա Արմենիա»-ն ստացել է պետական գրանցում,  որը հանձվել է «Ակվա գրուպ» ՍՊԸ-ին՝ օգտագործման,  որի ղեկավարը դարձյալ ինքն է եղել։ ՍՊԸն-ն  էլ Դավիթ Ներիսիսյանը հիմնադրել է 2016 թվականին։ «Գործունեություն ծավալում ենք Հայաստանի ներսում եւ երկրի սահմաններից դուրս՝ արտահանման միջոցով։ Մեր ընկերությունը հիմնականում զբաղվում է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։ Արտադրում ենք  գազավորված եւ ոչ գազավորված ջրեր, արտադրում ենք նաեւ ՀՀ-ում առաջին հայկական տոնիկներն ու առաջին անգամ արտադրում ենք բաժակով ջուր։ Հիմա  ընդլայնվում ենք»,- ասաց Դավիթ Ներսիսյանը։ Ընկերության բնականոն գործունեությունը սակայն շուտով խաթարվում է։ 2019 թվականին գործարարը նկատում է, որ շուկայում նույն ապրանքանիշով ընկերություն է հայտնվել, որը սկզբում զբաղվել է տարրաններով ջուր արտադրելով, որը հիմնականում տրամադրվել է տարբեր գրասենյակների։ «2019 թվականի մասիսից արդեն նկատեցինք, որ արտադրում են նաեւ 05. և 1.5 տարրաներով ջուր»,- ասաց Ներսիսյանը, հավելելով, որ երկու ընկերությունների միջեւ կան ակնհայտ նմանություններ, ինչն էլ շփոթության պատճառ է դառնում։ Այս կարծիքը ոչ միայն գործարարինն է, այլեւ՝ բազմաթիվ սպառողների ու ընկերության հավատարմատարինը։ «Մենք դիմել ենք հավատարմատարին, ով ունի 25 տարվա աշխատանքային փորձ։ Նա ասել է, որ երկու ապրանքանիշները բավականին նման են՝ մոտավորապես շփոթմունքը հասնում է 95 տոկոսի»,- ասաց նա, հավելելով, որ օրենքը սահմանում է, եթե երկու ապրանքանիշի նմանությունը հասնում է 70 տոկոսի, ուրեմն խախտում է։ Հիմա Դավիթ Ներսիսյանը հայտարարում է, որ չորս տարի շարունակ իրենք են շուկայում այդ ապրանքանիշով գործունեություն իրականացրել, զարգացրել ապրանքանիշն ու բիզնեսը, սակայն մեկ այլ «անհայտ» գործարարի կողմից ստեղծվել է նույնանման  բրենդ, որը ցանկանում է շուկայում զբաղեցնել «Ակվա գրուպ» ՍՊԸ-ի տեղը։ «Մենք կատարել ենք բազմաթիվ ծախսեր, հանրությանը ապրանքը ծանոթ ենք դարձրել ՀՀ-ում եւ դրանից դուրս, ու 2019 թվականին հայտնվում է նոր ապրանքանիշ, որը չունի ոչ մի ապրանքային նշանի գրանցում, եւ սկսում է գործունություն ծավալել»,- ասաց Դավիթ Ներսիսյանը։  Ընկերության ղեկավարը այդ ընթացքում հանդիպում է ունեցել տվյալ գործարարի հետ, խնդրելով դադարեցնել գործունեությունը, կամ փոխել ապրանքանիշի անվանումը։ «Իրենց ապրանքանիշի անվանումը Ակվա Արմա է, մեր ապրանքային նշանի անվանումը՝ «Ակվա Արմենիա»։ Բացի այն, որ անվանումներն են նման, էական նմանություն կա նաեւ ապրանքանիշի տառատեսակի հետ կապված»,- նշեց Դավիթ Ներսիսյանը, մեզ տրամադրելով երկու ապրանքանիշերից լուսանկարներ։ Քանի, որ տվյալ գործարարը, ով գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում, որտեղ տեղակայված է նաեւ Ներսիսյանին պատկանող ընկերությունը հրաժարվում է փոխել ապրանքանիշի անվանումը, «Ակվա գրուպ» ՍՊԸ-ն դիմում է ներկայացնում գլխավոր դատախազությանը, ոստիկանության վեցերորդ վարչությանը, ՏՄՊՊՀ-ին։ Հարուցվել է քրեական գործ։ «Երբ մենք դիմեցինք ոստիկանության տնտեսական հանցագործությունների բաժին, այն ուղարկվել էր Կոտայքի բաժին, եւ երբ ես գնացի  ոստիկանություն ինձ հայտնեցին, որ ուզում են գործը կարճեն, քանի որ իրենց գնահատմամբ ապրանքանիշները  նման չեն։ Իրենք դիմել էին մտավոր սեփականություն, որտեղից եկել էր կարծիք, թե նման չեն, եւ հիմնելով այդ կարծիքի վրա ուզում էին գործը կարճել»,- պատմեց գործարարը, հավելելով, որ դիմել է ԶԼՄ-ներին՝ հանրայնացնելու համար խնդիրը, ինչից հետո գործը ուղարկվել է քննչական կոմիտե։ Դավիթ Ներսիսյանն առայժմ անուններ չի հրապարակում, բայց նշում է, որ տվյալ ապրանքանիշով գործունեություն ծավալողի թիկունքում խոշոր գործարար է կանգնած, ով եւ հովանավորում է նրանց։ «Փորձ է արվում բրենդը խլել»,- նշեց Ներսիսյանը։ Գործարարը մեզ տեղեկացրեց, որ քննչական կոմիտեն ապրանքանիշերի փորձաքննությունն իրականացնելու համար այն ուղարկել է Արդարադատության նախարարության փորձագիտական ՊՈԱԿ։ Առայժմ սպասում են պատասխանի։ Դավիթ Ներսիսյանն ասաց, որ եթե հերթական անգամ փորձեն ակնհայտ նմանություն ունեցող ընկերությունները որակել տարբեր եւ բացասական եզրակություն ստանան կդիմեն միջազգային փորձագիտական կենտրոն։  Դավիթ Ներսիսյանը միաժամանակ հայտնեց, որ հույս ունի, որ երկրում իրավիճակի փոփոխության վերաբերյալ հայտարարությունները չեն լինի զուտ հայտարարությունների մակարդակի, եւ առկա խնդրին լուծում կտրվի՝ օրենքի շրջանակներում։  Գործարարի խոսքով՝ այս ընթացքում ֆինանսական լուրջ կորուստներ են ունեցել, պայմանավորված այն հանգամանքով, որ սպառողների եւ սպասարկող օբյեկտների մոտ երկու ապրանքանիշերի վերաբերյալ շփոթություն է առաջանում։ Նշենք, որ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզում նախատեսված է «Իմ քայլը հանուն Կոտայքի»  համաժողովը, որին մասնակցելու է նաեւ «Ակվա գրուպ» ՍՊԸ-ն։ Ներսիսյանը հայտնեց, որ պատրաստվում է այդ ժամանակ վարչապետի մոտ եւս բարձրացնել իր  մտահոգությունները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր