00:00:00

Հենրիխ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ տարաձայնությունների, Հայաստանում նորաբաց ակումբների և այլնի մասին

02:46, 23 հուլիս 2019 Սպորտ

Armsport-ը գրում է. «Ամեն առիթի դեպքում «Արսենալում» իմ թիմակիցներին, ակումբի ներկայացուցիչներին կամ պարզապես օտարերկրացիներին տեսնելիս ասում եմ, որ Լոս Անջելեսում ավելի քան 1 միլիոն հայ է ապրում»,- ասում է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Հայաստանի հավաքականի ավագն էր նախաձեռնել հանդիպումը տեղի հայ համայնքի հետ ու խոսել մի շարք հարցերի մասին. «Անհնարին ոչինչ չկա մեր կյանքում: Շատերն են հարցնում, թե ինչպես է ստացվել, որ խաղացել եմ «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես պարզապես նպատակ, երազանք եմ ունեցել: Մեր ներկայիս պատանիներն էլ պետք է հասկանան, որ դժվարությունները պետք է հաղթահարեն ու հասնեն իրենց նպատակներին, դա մի փուլ է, որը պետք է անցնես: Ես էլ հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ օգնել թե՛ իմ ազգին, թե՛ ֆուտբոլին: Շատ կարևոր է, որ զարգանանք ու առաջ շարժվենք: Վերջին երկու արդյունքները թող մարդկանց ցույց չտան, թե արդեն առաջ ենք շարժվել, այդ շարժումը պետք է քայլ առ քայլ լինի: Մենք հաղթել ենք Լիխտենշտեյնին ու Հունաստանին, բայց կարող ենք ավելին անել, իսկ դրա համար աշխատանք է պետք: Ոչ միայն ֆուտբոլիստների կողմից, այլ նաև հավաքականի կողքին կանգնած մարդկանց շնորհիվ: Դա միասնական կատարվող աշխատանք է»,-ասել է Մխիթարյանը: ԵՎՐՈ-2019-ի դեսպանը խոսել է նաև Հայաստանում անցկացվող Եվրոպայի Մ19 առաջնության մասին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր