00:00:00

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

20:24, 22 հուլիս 2019

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին այցելեց Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպեց գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների գործունեությունը, նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և գործակալության միջև համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ  կատարվեց    Հայաստանի, Ռուսաստանում բնակվող հայ և այլազգի երիտասարդների միջև համագործակցության և շփումների ակտիվացման հեռանկարներին, տարբեր երիտասարդական ֆորումների կազմակերպման և երիտասարդների մասնակցության հարցին: Մանրամասն քննարկվեց Ռուսաստանում  հայոց լեզվի ուսուցման խնդիրը, երկուստեք կարևորվեց այս հարցում առկա բոլոր խոչընդոտների վերացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր