00:00:00

Բանակի տարբեր ստորաբաժանումներում վարժանքներ են անցկացվել

16:56, 22 հուլիս 2019

Հուլիսի 19-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ: ՊՆ-ից հայտնում են, որ մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպված վարժանքների շրջանակում սահմանված ժամկետներում բացազատվել են կապի հանգույցները, ապահովվել է համակարգերի անխափան սնուցումը, իրականացվել են նորմացույցերով սահմանված այլ գործողություններ: Հուլիսի 19-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման ուսումնական պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում անձնակազմին մանրամասն ներկայացվել է զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման կարգը: Հուլիսի 18-ից 20-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են կապի դասակների հրամանատարների հավաքներ: Հավաքների անցկացման նպատակն էր ամրապնդել կապի, տեսադիտարկման համակարգի կառուցվածքի, շահագործման ու սպասարկման վերաբերյալ սպաների գիտելիքները,  գործնական հմտություններն ու ունակությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր