00:00:00

ԵՄ դեսպանի կոշտ գնահատականը

16:36, 22 հուլիս 2019

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարևոր է համարել այն, որ հեղափոխությունից հետո Հայաստանում անպատժելիության մթնոլորտը վերացել է: Նա նշեց, որ սա ձեռքբերումներից մեկն է: “Որոշ մարդիկ անցյալում կարծել են, որ օրենքից վեր են: Կարծում եմ՝շատ կարևոր է սովորական քաղաքացիների համար, որ ձերբազատվել են այն զգացումից, որ երկրում կան օրենքից վեր մարդիկ: Դա ավարտվել է, բայց անպատժելիության վերացումն ու օրենքի առաջ հավասարությունն առաջին քայլն է”,- ասաց նա: Այժմ, ԵՄ դեսպանի խոսքով, ժամանակն է կառուցելու անկախ, ամուր և արդյունավետ դատաիրավական համակարգ ու դատական իշխանություն, ինչը լուրջ առաջադրանք է ՀՀ իշխանություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր