00:00:00

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների եւ գինեգործների հետ. նրանք խնդիրներ են առաջ քաշել

15:56, 22 հուլիս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ոլորտային քննարկում է ունեցել Հայաստանի կոնյակագործության եւ գինեգործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են շրջանառու միջոցներին առնչվող խնդիրները, պետական աջակցության ծրագրերի վերակառուցման հնարավորությունները` ըստ ընկերությունների պահանջների: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտահանման խնդիրներին, մասնավորապես` ռուսական շուկայում արտահանման խթանման հնարավորություններին: Ընկերություններն առաջարկներ են ներկայացրել արտաքին շուկաներում հայկական ոգելից խմիչքների առաջմղման միջոցառումների վերաբերյալ: Ոլորտի ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են ներկայացրել այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են ֆակտորինգի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը,  արտարժույթի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցումը, շուկայում կեղծ արտադրանքի առկայությունը: Առաջարկվել է քննարկել նաեւ լոգիստիկ հարցերը,  հարկային եւ մաքսային վարչարարության խնդիրները։ Որոշ կետերի առնչությամբ  Տիգրան Խաչատրյանը հանձնարարականներ է տվել «Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության» հիմնադրամին։ Նախարար Խաչատրյանը գինեգործների եւ կոնյակագործների հետ հանդիպման ընթացքում դիտարկել է որոշ երկրների շուկաներ թիրախավորելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով գործող առեւտրային կարգավորումները եւ հետաքրքրությունը։ Հանդիպման արդյունքում պայմանավարվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջարկները կամբողջացվեն եւ գրավոր կփոխանցվեն նախարարությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր