00:00:00

Չքնաղ գետում ձկների սատկելու ահազանգի հիման վրա կատարվել է ջրի նմուշառում

16:32, 21 հուլիս 2019

Համացանցում տարածված Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չքնաղ գետում հայտնաբերված սատկած ձկների ահազանգի հետքերով, ս.թ. հուլիսի 18-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի եւ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել «Սագամար» ՓԲԸ-ում: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։ «Կատարվել է ջրի 4 նմուշառում՝ հորատանցքից դուրս եկող արտահոսքից, Չքնաղ գետի տարբեր հատվածներից եւ կոմունալ կենցաղային արտահոսքից: Նմուշներն ուղարկվել են անալիտիկ հետազոտությունների: Ուսումնասիրության ընթացքում <<Սագամար>> ՓԲԸ-ից այլ արտահոսքեր չի արձանագրվել: Բնակիչների կողմից նախկինում հայտնաբերված 12 հատ, 200 գր. կարմրախայտ մուրծի տեսակի ձուկը փորձաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Դեպքի վայրում սատկած ձկներ չեն հայտնաբերվել: Աշխատանքներն ընթացքի մեջ են»,–նշված է գրառման մեջ: Ավելի վաղ «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ նախագահ  Մանյա Մելիքջանյանը հայտնել էր, որ Լոռու մարզի Չքնաղ գետում (Զորագետի վտակ) հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր