00:00:00

«Շախմատային ծիծեռնակներ». Շախմատային մրցաշար՝ Աժ–ում

14:12, 21 հուլիս 2019

Հուլիսի 20-ին՝ Շախմատի միջազգային օրը, Հայաստանի ու Սփյուռքի 100-ից ավելի երեխաների ու պատանիների համար պատգամավորներ Մխիթար Հայրապետյանն ու Արտակ Մանուկյանը շախմատային մրցաշար էին կազմակերպել: «Շախմատային ծիծեռնակներ» անունը կրող փառատոնը նպատակ ուներ նպաստել մարզաձեւի զարգացմանն ու տարածմանը հանրապետությունում: Ոգեւորությունը մեծ էր թե՛ մասնակիցների, թե՛ նրանց ծնողների ու պարզապես անցորդների շրջանում: Համընդհանուր ոգեւորությունից անմասն չմնացին նաեւ պատգամավորներն ու չափեցին ուժերը. շախմատասեր պատգամավորների թվում էին Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հովիկ Աղազարյանը: Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով: Մասնակիցներին երեկոյան պարգեւատրեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ հանձնելով պատվոգրեր ու նվերներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր