00:00:00

Մահացած 19-ամյա զինվորը Երեւանից էր, բնակվում էր Սարիթաղում

12:27, 21 հուլիս 2019

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ Պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել էր նա: Irakanum.am- ին հայտնի դարձավ, որ շարքային Համիկ Վարդանյանը Երեւանից էր: Նա բնակվում էր Էրեբունի վարչական շրջանի Սարիթաղում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր