00:00:00

Արևային այրվածքներ՝ դաջվածքի փոխարեն. Բժիշկները ահազանգում են

23:49, 20 հուլիս 2019

Մաշկաբանները ահազանգ են հնչեցնում. նոր լողափային թրենդը անշեղորեն տարածվում է երիտասարդության շրջանում: Անսովոր այրվածքներ ունեցողները իրենց լուսանկարները հրապարակում են սոցցանցերում: «Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում»,- կարծում են բժիշկները: Ամեն ինչ շատ պարզ է. լողափ գնալուց առաջ մարմնին սոսնձում են պիտակ: Արևային լոգանքից հետո պիտակը հանում են, իսկ մաշկի վրա մնում է նկարը: Այս ամռանը, այսպես կոչված, արևային դաջվածքը դարձյալ թրենդի մեջ է. սոցցանցերի օգտատերերը ակտիվորեն կիսվում են իրենց լուսանկարներով՝ անսովոր արևայրուքով: Սակայն արևի հետ կատակել չի կարելի՝ հիշեցնում են մաշկաբանները: Բժիշկների կարծիքով՝ այդպիսի փորձերը կարող են կրկնապատկել մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Անվտանգ արևայրուք գոյություն չունի, սակայն որոշ մարդիկ մոռանում են անվտանգության միջոցների մասին և չեն օգտվում արևապաշտպան միջոցներից: Որպես կանոն դրանով գայթակղվում են երիտասարդները: Սակայն Ուիթնի Բոուն նախազգուշացրել է նրանց, ովքեր ցանկանում են լինել թրենդի մեջ, որ «արևային դաջվածքը» կարող է մնալ ամբողջ կյանքի ընթացքում: Դրանցից հնարավոր է ազատվել, սակայն դրա համար կպահանջվեն մեծ փողեր: Фото © Instagram/lotjeeuser Фото © Instagram/joycedebee Фото © Instagram/hitradio104.7 Фото © Instagram/_palomaya_ Фото © Instagram/kerrshannon Фото © Instagram/waileybhite

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր