00:00:00

Ոստիկանության պարզաբանումը՝ փայտանյութով բեռնատարի հետ կապված

22:50, 20 հուլիս 2019

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել օգտատերերից մեկի հրապարակման հետ կապված, որում ասվում էր, որ Իջեւան-Դիլիջան ճանապարհին փայտով լի բեռնատար է նկատվել․ «Պարզաբանում Օգտատերերից մեկը համացանցում փայտանյութով բեռնատարի լուսանկար է զետեղել՝ կցելով ենթադրյալ երթուղին ու գրառումը ավարտելով ՙՇոուն շարունակվո՞ւմ է՚ կասկած-մեղադրանքով: Հարկ ենք համարում հայտնել, որ լուսանկարի բեռնատարի վարորդը մեքենան կամավոր կանգնեցրել է ոստիկանական բոլոր անշարժ պահակետերում, ներկայացրել համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները և օրինական կերպով շարունակել ճանապարհը: Ողջունելով քաղաքացիների զգոնություննն ու ապօրինի ծառահատումների դեմ պայքարին իրենց մասնակցությունը բերելու միտումը՝ հորդորում ենք ցանկացած կասկածելի դեպքում ուղղակի դիմել ոստիկանություն, ինչով իրոք կաջակցեք ոստիկանությանը, որը իրապես վերահսկում է իրավիճակը: ՀԳ Չնայած այն հանգամանքին, որ ներկայացված բոլոր փաստաթղթերն օրինական էին եւ տրված օրինական գործունեություն ծավալելու կազմակերպության կողմից, ոստիկանության պետի հանձնարարականով դրանք լրացուցիչ կենթարկվեն ստուգման: Կից՝ լուսանկարներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր