Ինչպես հայտնել ենք, «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ, նրան մոտեցավ մի կին՝ խնդրելով աջակցել իր ընտանիքին։ Վարչապետը, սակայն, բարկացաց և իրեն դիմող տնոջը ասաց, որ վերջինիս տղան պետք է գնա, աշխատի, իր տունը պահի, քանի որ հասուն մարդ է։ Որպես օրինակ՝ վարչապետը հենց իրեն առանձնացրեց, ասաց՝ 18 տարեկանում 24 ժամ աշխատել է, իր ընտանիքը պահել։
Վարչապետի ու կնոջ զրույցից հետո, երբ վարչապետը հեռացավ, կինը լրագրողներին պատմեց՝ 5 զավակ ունի, որոնցից մեկն արդեն բանակից եկել է, ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, բայց իրեց ընտանիքին որևէ մեկն ուշադրություն չի դարձնում։
Կինը պատմեց՝ իր տղան աշխատում է, պարզապես վաստակած գումարը շատ քիչ է ընտանիք պահելու համար։ Ըստ կնոջ՝ իրեն տունն այժմ վերանորոգման կարիք ունի, ընդ որում, այդ տունն իրենց նվիրել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Պաշտոնյաներ կան, օրինակ Սամվել Բալասանյանը, խոստացավ օգել, բայց չեն օգնում։ Տան երկրորդ հարկը փլվել է», - ասաց կինը։
Նա նշեց՝ տարեկան մի անգամ մարզպետարանն իրենց ընտանիքին 10-20 հազար դրամ օգնություն է տրամադրում։
«Մի տղաս բանակում է, մեկը բանակից եկել է, երկուսը դպրոցական է, աղջիկս էլ սեպտեմբերից պետք է դպրոցում աշխատի, խոստացել են», - ասաց կինը։
Նա նշեց՝ ինքը չորս զավակ ունի, հայրենիքի համար ծառայելու են, ծառայում են, իսկ նրանցից մեկը ապրիլյան պատերազմի մասնակից է։
«Գոնե էդ երեխեքին աջակցեին, օգնեն, որ հանգստյան տուն գնան, ծխախոտի գումար ունենան, մինչև կաշխատեն, էդ էլ պետությունը չարեց։ Պիտի անպայման թուրքի գյուլլից մահանային, որ հերո՞ս դարձնեին, հըբը կենդանի մնացածներին չպիտի՞ ուշադրություն դարձնեն», - վրդովված ասաց կինը՝ հավելելով՝ վիրավորված է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքից։