00:00:00

Ես էլ եմ 18 տարեկան եղել, 24 ժամ աշխատել եմ, ինձ էլ եմ պահել, իմ ընտանիքին էլ, թող Ձեր տղան գնա, աշխատի․ Փաշինյանն՝ իրեն դիմող կնոջը

19:36, 20 հուլիս 2019

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովից հետո,  երբ  Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ, նրան մոտեցավ մի  կին՝ խնդրելով աջակցել իր ընտանիքին։ «Մեծ  տղաս բանակից 2 տարի առաջ է եկել։ 2 տարի է՝ սոսկալի վիճակում էինք», -ասաց կինը։ Նիկոլ Փաշիյանը հարցրեց՝ իսկ այժմ նա ինչո՞վ է զբաղվում, կինն ասաց՝ պետք է ՌԴ գնա, որ աշխատի։ Վարչապետի հարցին՝  ինչո՞ւ Հայաստանում չի աշխատում, կինը պատասխանեց․«Չկա հարմար գումարով աշխատանք»,–պատասխանեց նա։ «Հասուն տղա ա, պետք ա աշխատի, իրա տունը պահի,  հերիք ա։ Իմ տղան էլ ա բանակում», - բարկացավ Փաշինյանը։ «Ես 5 երեխա ունեմ, դուք պարտավոր եք օգնել բազմազավակ մորը»,– արձագանքեց կինը։ «Որոշում կկայացնենք, նպաստի համակարգը փոխում ենք, մինչեւ 18 տարեկանը օգնություն ենք տալու, բայց հասուն մարդիկ աշխատում։ Ես էլ եմ 18 տարեկան եղել, աշխատել եմ եւ ինձ եմ պահել, եւ իմ ընտանիքը»,–նշեց Փաշինյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր